Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 115 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Վերակառուցման
և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացման ծրագիր» IDF 093846 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային հատ-վածի ներքին աուդիտի զարգացման ծրագիր» IDF 093846 դրամաշնորհի համա-ձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման կարգի հետ կապված առանձնահատկությունները` սահմանել, որ`
1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական կառավարման կենտրոն» պետա-կան հիմնարկի միջոցով.
2) ծրագրի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամա-դրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհուրդներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023