Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 122 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի և ծառայությունների նորմաները և հեռախոuակապից oգտվելու oրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաների աղյուսակի «1. Պետական մարմինը» բաժնի «փոստային կապի ծառայություններ» սյունակը «3.7 մլն դրամ» բառերից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` 27 մլն դրամ, որից` 25 մլն դրամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023