Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 141 - Ա

1988 -1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչա-կան հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանի շենքի N 414 բնակարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացի Էլյա Միխաիլի Դանիլովային (անձնագիր` AF 0396989, տրված` 20.03.2002 թվականին, 006-ի կողմից, հատկացման տարեթիվը՝ 2002 թվական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու տարեթիվը՝ 2000 թվական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կողմից զբաղեցված` 30 քառ. մետր մակերեսով և 12537.7 դրամ սկզբնական արժեքով բնակելի տարածքը սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնա-կելի տարածքի սեփականաշնորհումը և Էլյա Միխաիլի Դանիլովայի հետ կնքել սեփականաշնորհման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտա-րական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Էլյա Միխաիլի Դանիլովայի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023