Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 149 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Մաuնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մաuնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաuտատելու, նախնական, միջին և բարձրագույն մաuնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1486-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Խորհրդի նախագահ ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, սույն կանոնադրության 20-րդ կետին համապատասխան։ Խորհրդի ձևավորման աշխատանքներն ապահովում է պետական լիազորված մարմինը».
2) ուժը կորցրած ճանաչել 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերը.
3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Խորհրդի կազմը ձևավորվում է`
1) 1 անդամ` Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարու-
թյունից.
2) 4 անդամ` պետական և ոչ պետական բուհերի դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնցից երկուսը չեն կարող միաժամանակ հանդիսանալ պետական ծառայողներ.
3) 1 անդամ` պետական կամ ոչ պետական բուհերի ուuանողներից.
4) 1 անդամ` «Գործատուների միությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uտեղծված Գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.
5) 1 անդամ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով ստեղծված բանկերի միության ներկայացուցիչներից.
6) 1 անդամ` «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի ներկայացուցիչներից.
7) 1 անդամ` ազգային մրցունակության խորհրդի կազմից։».
4) 21-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «խորհրդի նախագահի,», իսկ 20-րդ ենթակետից «նախագահ և» բառերը։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված իրավաբանական անձի կանոնադրությունում սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023