Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2010, 152 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2010 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 60000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել փոխըմբռնման հուշագիր.
2) «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի համաձայն սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցության համար ընտրված բանկերին և վարկային կազմակերպություններին` կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով։
 

Արխիվ

2024

2023