Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2010, 153 - Ա

«ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ և 564-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության միջև 2009 թվականի մայիսի 7-ին կնքված պայմանագրով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաuտանի Հանրապետությանը uեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Աճառյան փողոցի N 5 հասցեում գտնվող` 76.2 քառ. մետր մակերեսով էլեկտրաենթակայանը` 2010 թվականի փետրվարի 22-ի դրությամբ 6886000 դրամ գնահատված արժեքով, և դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ` 4188.7 քառ. մետր մակերեսով հողատարածքը (այսուհետ` գույք), յուրաքանչյուր քառ. մետրը` 30000 դրամ (որից` 4525 դրամը` հողամասի կադաստրային արժեքն է, իսկ 25475 դրամը` «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության կողմից վերջինիս համաձայնությամբ վճարվող լրացուցիչ գումարն է) արժեքով (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2608284) ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերությանը։
2. Սահմանել, որ`
1) 4188.7 քառ. մետր հողատարածքի վաճառքի գնի մեջ (յուրաքանչյուր քառ. մետրը` 30000 դրամ) ներառված հողամասի կադաստրային արժեքի գումարն ուղղվում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ մնացածը` Երևանի քաղաքային համայնքի բյուջե.
2) 76.2 քառ. մետր մակերեսով էլեկտրաենթակայանի վաճառքի գումարից 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վարձակալությամբ հողամաս տրամադրելու մասին» N 134-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ ենթակետում`
ա. «23000 դրամ» բառերը փոխարինել «25475 դրամ» բառերով,
բ. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված 1.327 հեկտար մակերեսով տարածքներից 9081.3 քառ. մետր մակերեսով` Երևանի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքների համար «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության մասին պայմանագիր` նախատեսելով գնման նախապատվության իրավունք».
2) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված` 9081.3 քառ. մետր մակերեսով հողամասի օտարման դեպքում գնորդին առաջարկել յուրաքանչյուր քառ. մետրի համար վճարել 30000 դրամ, որը ներառում է հողամասի կադաստրային արժեքը».
3) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) սույն կետի 4-րդ ենթակետում նշված հողամասի` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքի կադաստրային արժեքի գումարն ուղղել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ մնացած գումարը և Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքի վաճառքի գինը` Երևանի քաղաքային համայնքի բյուջե»։
 

Արխիվ

2024

2023