Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 166 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 47-րդ կետի «ժդ» ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 48.1-ին կետով.
«48.1. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանuական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023