Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 97 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 775-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին`
1) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 775-Ն որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023