Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 118 - Ն

ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ԿԱՆԽՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում արդիական են համարվում այն տեխնոլոգիաները, որոնց կիրառումն ապահովում է` ջրային ռեսուրսների որակական և քանակական մասով (մասնավորապես, ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում), Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը` բնագավառում կայուն կառավարման համար` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով.
2) արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի ջրային ռեսուրսների կառավարման ցուցանիշների (մասնավորապես, ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում) բարելավումը.
3) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասով արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի`
ա. ջրային ռեսուրսի խնայողություն, կորուստների նվազեցում` մինչև տվյալ բնագավառի համար Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության պահանջների համաձայն սահմանված նորմատիվային թույլատրելի չափաքանակը,
բ. ջրային ռեսուրսի օգտագործման անխափան, չընդհատվող և հուսալի հաշվառում` ըստ միավոր ժամանակահատվածի (վայրկյան, օր, տարի),
գ. հաշվառված տվյալների պահպանում հիշողության կրիչում,
դ. հաշվառված տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,
ե. համապատասխան հնարավորություն` մոնիթորինգի իրականացման, հաշվառված տվյալների արխիվացման և դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու տեխնիկական հնարավորությունը,
զ. բնական ջրահոսքերում էկոլոգիական թողքի ռեժիմի երաշխավորված և ավտոմատ գործող համակարգի գործունեությունը և պետք է օժտված լինի մոնիթորինգի (թողքի գրանցման և տվյալների հավաքագրման) համակարգով, իսկ այդ տեխնոլոգիայի խափանման դեպքում` ահազանգման համակարգով.
4) ջրային ռեսուրսների պահպանության մասով արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ապահովի`
ա. օգտագործումից հետո ջրային ռեսուրս կամ ջրային համակարգեր թափվող ջրերի մաքրում` մինչև դրանցում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաները,
բ. արտահոսող ջրերի որակին վերաբերող տվյալների պահպանություն հիշողության կրիչում,
գ. արտահոսող ջրերի որակին վերաբերող տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,
դ. համապատասխան հնարավորություն` հաշվառված տվյալների արխիվացման, և տեխնիկական հնարավորություն` դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու համար.
5) ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման միջոցառումները պետք է ներառեն`
ա. ջրային ռեսուրսների որակի և քանակի բնութագրիչ ցուցանիշները` ըստ առանձին ջրային ռեսուրսների,
բ. ջրային ռեսուրսի որակի և քանակի գնահատման գործող համակարգի վերլուծությունը,
գ. ջրային ռեսուրսի որակի և քանակի մոնիթորինգի բարելավման միջոցառումների իրականացման նպատակը և նշանակությունն ըստ պլան-ժամանակացույցի,
դ. բնական ջրահոսքերում բնապահպանական թողքերի, ջրի քանակի ու որակի մասին ռեժիմային և օպերատիվ տեղեկատվության ստացման ու փոխանցման ապահովումը.
6) ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները ջրօգտագործողների, ջրօգտագործման և ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպությունների, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող անձանց կողմից իրականացվում են ջրօգտագործման թույլտվությունում և (կամ) ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի արտահոսքերի չափաքանակների փաստաթղթերում իրենց համաձայնությամբ նախատեսված լինելու դեպքում։
2. Սահմանել արդիական տեխնոլոգիաների կիրառման, ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները` համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023