Կառավարության որոշումներ

4 Մարտի 2010, 213 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1471-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիuի 2-ի «Հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաների մշակման ու հաuտատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
 

Արխիվ

2024

2023