Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 240 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության» բառերով.
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգի`
ա. 5-րդ կետում «համայնքներին ու մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին և թաղապետերին)» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարներին ու մարզպետներին» բառերով,
բ. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի) հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի)։
10. Մարզպետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված համակարգչային ծրագրավորման միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները` ընդգրկելով նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում առկա հողերը, կազմում մարզի հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետն ամփոփում է Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։»,
գ. 11-րդ կետը «մարզպետների» բառից հետո լրացնել «և Երևանի քաղաքապետի» բառերով, նույն կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության» բառերով, իսկ «սեպտեմբերի» բառը` «հոկտեմբերի» բառով,
դ. 12-րդ կետում «(թաղապետերը, մարզպետները, Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը փոխարինել «և մարզպետները» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023