Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 278 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի ապարատի պահպանման (վարչակառավարչական) 2010 թվականի ծախսերը ֆինանսավորելու, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում 20 հեկտար տարածքի ոռոգման ցանցի վերակառուցման և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառավերականգնում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 67790.25 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին եռամսյակում` 17644.25 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 53278.5 հազ. դրամ, ինն ամսում` 63142.75 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման
1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա։
 

Արխիվ

2024

2023