Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 295 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 6-ՐԴ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2006 թվականի մայիսի 25-ի «Մշակույթի բնագավառում մինչև 2010 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հիմնական միջոցառումների մասին» որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաuտատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված` 2010 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հայկական կողմի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի։
Հավելված

Արխիվ

2024

2023