Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 298 - Ա

2010 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփո-խումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմա-ները հաստատելու մասին» N 188-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները և որոշման N 1 հավելվածի 5.5-րդ կետի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 1-ի N 61-Ա որոշմամբ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված սակագները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել 2010 թվականի ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները` համաձայն հավելվածի։
Հավելված

Արխիվ

2024

2023