Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված կարգի հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները` դրա առկայության դեպքում»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի 1-ին կետի «դ» ենթակետը «կատարելագործմանը» բառից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացմանը, կազմակերպմանն ու կառուցապատմանը` դրա առկայության դեպքում» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ե» կետը «հատուկ» բառից առաջ լրացնել «քաղաքաշինական գործունեության» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի «դ» կետը «պահպանությանը» բառից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացմանն ու կազմակերպմանը` դրա առկայության դեպքում» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ և 17-րդ կետերով.
«16. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` կառուցապատման սխեմայի մշակումը, հաստատումը և փոփոխումն իրականացվում է սույն կարգի 8-15-րդ կետերի համաձայն։
17. Կառուցապատման սխեմայի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նշված են սույն կարգի N 4 հավելվածում».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի։
Հավելված

Արխիվ

2024

2023