Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2010, 369 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՂՁՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի 3.3 հեկտար հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս որևէ հնագիտական իր հայտնաբերելու դեպքում` հողամասի սեփականատերը պարտավոր է սահմանված կարգով դադարեցնել աշխատանքները` դրա մասին տեղյակ պահելով պետական լիազոր մարմիններին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023