Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2010, 376 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2010 թվականի ապրիլի 14-18-ը Երևանում տափօղակով հոկեյի` աշխարհի մեծահասակների երրորդ դիվիզիոնի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Տափօղակով հոկեյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 15.000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Տափօղակով հոկեյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

 

Արխիվ

2024

2023