Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2010, 403 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ԻՍՄԱԻԼՈՎԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայի N 26 հանրակացարանային շենքի N 81 սենյակի բնակիչ Արմեն Իսմաիլովի բնակարանային խնդիրը լուծել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերից նրան հատկացնելով 1-սենյականոց բնակարան։
 

Արխիվ

2024

2023