Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2010, 420 - Ն

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի
4-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվայնացման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) 2011-2012 թվականներին արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվայնացման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023