Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2010, 431 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլ-տուրնիկների փողոցի N 2 բազմաբնակարան շենքի վթարային 4-րդ մուտքի ուժեղացման-վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։
 

Արխիվ

2024

2023