Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2010, 470 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՖՈՒՉԻԿԻ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի N 118-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև 2009 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-09/11 գնման պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարաններից բնակարան ստացող անձանց ցուցակը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարանների բաշխումը սույն որոշման 1-ին կետում նշված անձանց միջև կատարել վիճակահանությամբ` ըստ սենյակների թվի` նույնատիպ բնակարան ստանալու հավակնող անձանց շրջանում.
2) բնակարանների բաշխման վիճակահանության արդյունքներով սույն որոշման 1-ին կետում նշված անձանց հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները հատկացվում են ընտանիքի անդամներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանն ստացող անձի միջոցների հաշվին։
Հավելված

Արխիվ

2024

2023