Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 498 - Ն

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԽԱՉՓԱՌԻ, ՀԱՅԱՆԻՍՏԻ, ԴԱՐԲՆԻԿԻ,ՆԻԶԱՄԻԻ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ, ՍԻՍԻ, ՆՈՐԱՄԱՐԳԻ, ԶՈՐԱԿԻ, ՍԻՓԱՆԻԿԻ, ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆՈՐՇԵՆԻ, ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏՈՐՈՒՆԻՔԻ, ԵՂԵԳԻ, ԼԵՀՎԱԶԻ, ՆՌՆԱՁՈՐԻ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ, ԶԵԴԵԱՅԻ, ՀԵՐՄՈՆԻ, ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ , 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՏԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՍԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 2010 թվականի մայիսի 9-ին կայանալիք` Արմավիրի մարզի Դաշտի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010 թվականի մայիսի 16-ին կայանալիք` Արարատի մարզի Խաչփառի, Հայանիստի, Դարբնիկի, Նիզամիի, Սայաթ-Նովայի, Սիսի, Նորամարգի, Զորակի, Սիփանիկի, Եղեգնավանի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Շիրակի մարզի Նորշենի, Գուսանագյուղի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2010 թվականի մայիսի 23-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Դդմասարի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Տորունիքի, Եղեգի, Լեհվազի, Նռնաձորի, Վարդանիձորի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Նժդեհի, Ալվանքի գյուղական համայնքների ղեկավարների, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի, Նոր Ազնաբերդի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Գողթանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010 թվականի մայiսի 30-ին կայանալիք` Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գետամեջի գյուղական համայնքի ղեկավարի, Շիրակի մարզի Բասենի գյուղական համայնքի ավագանու անդամների, Քարաբերդի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 15448430 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 3262525 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023