Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 510 - Ն

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (2009 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-225-Ն) 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պատվովճար տրամադրելու վերաբերյալ տեղեկանքների ստացումը և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը։
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետերին` ապահովել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից սույն որոշմամբ սահմանված կարգով Հայրենական մեծ պատերազմի վետերանների հաշվառման իրականացումը։
4. Առաջարկել «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում 1993 թվականի հունիuի 10-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդային հաշվեհամարի մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն` էլեկտրոնային կրիչով և Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի համար` տեղեկանքի ձևով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023