Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 511 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքին (համայնքի տնօրինության տակ գտնվող ավտոբուսով` Ջիլիզա-Ալավերդի-Վանաձոր և հետադարձ ուղղությամբ նախատեսվող երթուղային սխեմայով շաբաթական երեք երթ` ըստ չվացուցակի կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու նպատակով) սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 1,753.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով), որից` 2010 թվականի առաջին կիսամյակում` 350. 6 հազ. դրամ, ինն ամսում` 1,051.9 հազ. դրամ։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետն իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարի նպատակային օգտագործման նկատմամբ։
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքին` համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի։
 

Արխիվ

2024

2023