Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 513 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված արտակարգ իրավիճակի արագ արձագանքման գործողություններով պայմանավորված` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մաuին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի և ցանկապատի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաuտաթղթերի մշակման և այդ աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 31650.0 հազ. դրամ, որից`
1) 650.0 հազ. դրամ` նախագծանախահաշվային փաuտաթղթերի մշակման համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախuեր» հոդվածով).
2) 31000.0 հազ. դրամ` վերականգնման աշխատանքների կատարման համար (բյուջետային ծախերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատկացումների հաշվին վերականգնման աշխատանքների գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վերականգնման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ անհրաժեշտության դեպքում հողային աշխատանքների կատարման ժամանակ կապալային աշխատանքները կատարող կազմակերպությանը տրամադրել հատուկ պաշտպանիչ արտահագուստ և պարագաներ։
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` կապալային աշխատանքների կատարման ընթացքում`
1) անվտանգության կանոնների ուսուցման, կազմակերպման և պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական, հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) անվտանգության կանոնների ուսուցման, կազմակերպման և պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական, հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023