Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 518 - Ն

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ` ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված Հ-46 հանրապետական ճանապարհի հատվածի (Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղը) վերակառուցման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սահմանել, որ`
1) մինչև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով Համաշխարհային բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերը ձևակերպվում են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի «08. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր» ծախսային ծրագրով և ֆինանսավորվում կայունացման դեպոզիտային հաշվի միջոցների հաշվին.
2) սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի «08. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր» ծախսային ծրագրով ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված Հ-46 հանրապետական ճանապարհի հատվածի (Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղը) վերակառուցման աշխատանքների ֆինանսավորմանը.
3) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլվելուց հետո սույն կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը վերաձևակերպվում են այդ ծրագրի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում արտացոլելու, բյուջետային մուտքերի և ելքերի ծրագրային ցուցանիշներում դրանից բխող փոփոխություններ կատարելու, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը վերաձևակերպելու վերաբերյալ.
2) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վարկային և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցները «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացվող միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023