Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 531 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման հավելվածի 13-րդ կետում`
ա. «պետական մարմինների և հիմնարկների մասնագետների» բառերը փոխարինել «պետական մարմինների, հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասնագետների» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փորձագիտական հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023