Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 534 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 950-Ն որոշման առաջին պարբերությունը «3-րդ կետին» բառերից հետո լրացնել «և «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023