Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 565 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 238-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 16-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բուհի կողմից ուuման վարձի մաuնակի զեղչի կիրառմամբ (այuուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած տեղերի (ընդունված արական uեռի ներկայացուցիչները չեն oգտվում «Զինապարտության մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված արտոնությունից)։».
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով».
3) 35-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «նախորդ տարվա շրջանավարտն այն չի ներկայացնում» բառերը փոխարինել «նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ» բառերով,
բ. 6-րդ ենթակետում «106-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «105-րդ և 106-րդ կետերով» բառերով.
4) 41-րդ կետից հանել «ինչպես նաև ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման վճարովի (վճարովի հայտերի նույն հերթականությամբ)» բառերը.
5) 50-րդ կետը «310112 - Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի)» բառերից հետո լրացնել «310110 - Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «311101 - Ագրոպարենային արտադրության էկոնոմիկա և կառավարում» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել 94-րդ կետը.
7) 112-րդ կետի`
ա. 1-ին ենթակետից հանել «և վճարովի` առանց տարկետման իրավունքի» բառերը,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև` անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023