Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 575 - Ն

ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման 110-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացրած և նախարարության կողմից ընդհանրացված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հաշվարկների հիման վրա քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։
3. Սահմանել, որ`
1) 2010/2011 ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարաններ ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում.
2) 2010/2011 և 2011/2012 ուսումնական տարիների ընթացքում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատաս-խանաբար 11-րդ և 12-րդ դասարաններում։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները։
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 2011/2012 ուսումնական տարվա ավարտին հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները։
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 5-րդ կետում նշված ժամկետում հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները։
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ ապահովել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023