Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 584 - Ա

«ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության 2009 թվականի ֆինանսական արդյունքները` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2009 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 2770 հազ. դրամ։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) սահմանված կարգով ապահովել «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համա-պատասխան փոփոխության կատարման գրանցումը.
2) սահմանված կարգով «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված` համապատասխան պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել սույն կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի կնքումն ու փոխանցման ակտի կազմումը, անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում` միացման հետևանքով ընդլայնվող` «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023