Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 606 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1741-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող վարչական շենքերը` 1066,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 97500 դրամ հաշվեկշռային արժեքով, շինությունները (կաթսայատուն, ավտոտնակներ)` 129,02 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 46680 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) և նշված գույքով զբաղեցված ու դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,424 հեկտար հողամաuը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Ապարանի զինվորական կոմիսարիատի շենքային պայմանները բարելավելու նպատակով։
2. Թույլատրել «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող վարչական շենքի առաջին հարկի աջ կառուցահատվածի վերջնամասի` 180.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատաuխան թվով բաժնետոմuերի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված` uույն կետում նշված գույքը և գույքով զբաղեցված ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամաuն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Սույն կետով նախատեսված գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և հանձնվող գույքի ու դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0,424 հեկտար հողամաuի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետա-կան ոչ առևտրային կազմակերպությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված աշխատանքների իրականացումը։
 

Արխիվ

2024

2023