Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 611 - Ն

ԲՐԵՆԴԻԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Արբուն» բառը` որպես բրենդիի ապրանքային անվանում։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5 տարիների ընթացքում թույլատրել արտադրանքի մակնշվածքում «Բրենդի» և «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո։
 

Արխիվ

2024

2023