Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 625 - Ա

ԼԵՎՈՆ ԿՐԻՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լևոն Մուրադի Կրիտյանին (ծնվ.` 1992 թվականի ապրիլի 25-ին, քաղ. Վանաձոր, Ներսեսյան փող., տուն 7/13։ 2009 թվականին ընդունվել է Ուկրաինայի բնապահպանության և առողջարանային շինարարության ազգային ակադեմիա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
 

Արխիվ

2024

2023