Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 640 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները՝
1) հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտություններ.
2) գիտություններ կյանքի մասին.
3) վերականգնողական էներգետիկա, էներգիայի նոր աղբյուրներ.
4) առաջատար տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ.
5) տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում.
6) կարևորագույն կիրառական հետազոտությունները խթանող հիմնարար գիտություններ։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները հաստատելու մասին» N 1302-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023