Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 644 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությունների կազմակերպման նպատակով «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 6,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)։
2. Պաշտոնական ճաշի կազմակերպման նպատակով «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2010 թվականի երկրորդ եռամuյակում հատկացնել 2000.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դաuակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը սույն որոշման համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով հատկացված գումարները տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա։
 

Արխիվ

2024

2023