Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 646 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման`
ա. 1-ին կետի 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ ենթակետերում և NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածներում «ծրագրեր» բառը` իր համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ծրագիր» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,
բ. N 1 հավելվածի I գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը։
5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից։»,
գ. NN 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների I գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը։»,
դ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում և N 3 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան, տարրական հատուկ` 1-ին աստիճան» բառերով,
ե. 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում և N 5 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան» բառերով,
զ. 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում և N 7 հավելվածում «(լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան» բառերով,
է. 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը և NN 9 ու 10 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել,
ը. N 2 հավելվածը «__________________________» բառերից հետո լրացնել
(գտնվելու վայրը)

«_________________________ » բառերով,
(գործունեության իրականացման վայրը)

թ. N 4 հավելվածի վերնագրում «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի

իրականացման» բառերը փոխարինել «Տարրական _______________ հանրակրթական
(ծրագրի անվանումը)

ծրագրի իրականացման» բառերով, «Տարրական ընդհանուր կրթական ծրագրեր»

բառերը` «Տարրական _______________ հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ հավելվածը
(ծրագրի անվանումը)

«__________________» բառերից հետո լրացնել «_______________________________»
(գտնվելու վայրը) (գործունեության իրականացման վայրը)

բառերով,
ժ. N 6 hավելվածի վերնագրում «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի

իրականացման» բառերը փոխարինել «Հիմնական ____________________ հանրակրթական
(ծրագրի անվանումը)

ծրագրի իրականացման» բառերով, «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը`

«Հիմնական ____________________________ հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ
(ծրագրի անվանումը)

հավելվածը «____________________» բառերից հետո լրացնել «________________________»
(գտնվելու վայրը) (գործունեության իրականացման վայրը)
բառերով,

ժա. N 8 հավելվածի վերնագրում «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական

ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Միջնակարգ _____________________
(ծրագրի անվանումը)

հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր

կրթական ծրագրեր» բառերը` «Միջնակարգ ___________________ հանրակրթական ծրագիր»
(ծրագրի անվանումը)

բառերով, իսկ հավելվածը «__________________________» բառերից հետո լրացնել
(գտնվելու վայրը)

«_____________________________» բառերով,
(գործունեության իրականացմանւ վայրը)


ժբ. NN 11, 13 և 15 հավելվածների 3-րդ կետերը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության)» բառերով, իսկ «նման» բառը փոխարինել «Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023