Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 659 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1741-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1741-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 5-րդ կետի`
ա. առաջին նախադասությունը «շինությունների» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը «շինությունները» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` առաջարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության տարածքային փորձագիտական կենտրոններ պետական ոչ առևտրային կազմակերպություններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` իրենց սեփականության

իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023