Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 669 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքերն ամբողջովին ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`
1) 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, 2010 թվականի երկրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) 19,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար` 2010 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնումները կիրականացվեն մրցակցային բանակցությունների ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023