Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 671 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ի N 637-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածի`
ա. 2-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը յուրաքանչյուր տարվա համար կազմվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վերաբերյալ հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) հիման վրա»,
բ. 2-րդ կետի երրորդ պարբերությունում «հաշվետվական հաշվեկշռի» բառերը փոխարինել «հաշվետվության» բառով,
գ. 3-րդ կետում «պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի» բառերը փոխարինել «հանքավայրերի օգտակար հանածոների» բառերով,
դ. 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «ամփոփ հաշվետվական հաշվեկշիռ» բառերը փոխարինել «պաշարների պետական հաշվեկշիռ» բառերով,
ե. 5-րդ կետի երրորդ պարբերությունում «ընդերքից» բառը փոխարինել «ընդերքում» բառով, իսկ «հաշվետվական հաշվեկշիռների» բառերը` «հաշվետվությունների» բառով,
զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ընդերքօգտագործող կազմակերպությունները հաշվետվությունները մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 15-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որը ամփոփում և մինչև ապրիլի 1-ը կատարում է համապատասխան փոփոխություններ պաշարների պետական հաշվեկշռում` տեղեկությունները 10-օրյա ժամկետում տեղադրելով ինտերնետային կայքում։»,
է. 7-րդ կետում «հաշվետվական հաշվեկշիռ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշվետվություն» բառով և դրա հոլովաձևերով,
ը. 8-րդ կետում «Ամփոփ հաշվետվական» բառերը փոխարինել «Պաշարների պետական» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023