Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 672 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածում «արգելք» բառը և իր համապատասխան հոլովաձևերը փոխարինել «խոչընդոտ» բառով և իր համապատասխան հոլովաձևերով.
2) 37-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգի 36-րդ կետի «ե» ենթակետով սահմանված գոտում (V գոտի) և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 60 և ավելի մետր բարձրությամբ խոչընդոտ կառուցողի կողմից լիազորված մարմին են ներկայացվում խոչընդոտի մասին հետևյալ տեղեկությունները`
ա. անվանումը,
բ. աշխարհագրական կոորդինատները` չափված WGS-84 համակարգով,
գ. բացարձակ և հարաբերական բարձրությունները,
դ. մակնշումների (ցերեկային, գիշերային) առկայությունը։».
3) 38-րդ կետի «բ» ենթակետը «աշխարհագրական դիրք» բառերից հետո լրացնել «WGS-84 համակարգով» բառերով.
4) 40-րդ կետում`
ա. երկրորդ նախադասության «(մերժումը)» բառից հետո հանել «ձևակերպվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով և» բառերը,
բ. երրորդ նախադասության մեջ «Հրամանով» բառը փոխարինել «Լիազորված մարմնի կողմից» բառերով.
5) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Խոչընդոտի կառուցման ընթացքում ապահովվում են օգտագործվող բարձրաբերձ շինարարական տեխնիկայի ցերեկային և գիշերային մակնշումները»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023