Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 688 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման N 1 հավելածի 7-րդ կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացվել Երևան քաղաքի`
1) Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ.
2) Պռոշյան փողոցի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ.
3) Ֆրանսիայի հրապարակում.
4) Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շենքի մոտ (Նալբանդյան 130).
5) Հանրապետության հրապարակում։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղերում մշտական անշարժ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամերին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
 

Արխիվ

2024

2023