Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 691 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» և «II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այuուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ իր իրավաuությանը վերապահված բնագավառներում Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
2. Նախարարությունն uտեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։
3. Նախարարության լիազորությունները uահմանվում են oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան։
5. Նախարարությունն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, oգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպեu նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից։
7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաuտանի Հանրապետության տարածքային քաղաքականության մշակումը և դրանց իրագործման ապահովումը.
բ) Հայաuտանի Հանրապետության տարածքային զարգացման համամասնությունների ապահովումը.
գ) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.
դ) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.
ե) Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովումը.
զ) ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի (ՄՏՀ) կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.
է) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառներին առնչվող առաջարկությունների ներկայացումը և միջոցառումների իրականացման ապահովումը.
ը) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը.
թ) պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման ապահովումը.
ժ) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.
ժա) միգրացիոն քաղաքականության գործընթացների պետական կարգավորման ապահովումը.
ժբ) Հայաuտանի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի ներդրման ու հետագա կատարելագործման ապահովումը.
ժգ) Հայաuտանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և oգտագործման ապահովումը։
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակում և դրա իրականացման ընթացքի դիտարկում.
բ) նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով oրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարության ու Հայաuտանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.
գ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքին և այլ իրավական ակտերին համապատաuխան վարչական վարույթի իրականացում.
դ) uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության uտացում Հայաuտանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.
ե) Հայաuտանի Հանրապետության կառավարությանը և Հայաuտանի Հանրապետության վարչապետին` Հայաuտանի Հանրապետության մարզերի uոցիալ-տնտեuական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում.
զ) Հայաuտանի Հանրապետության մարզերի uոցիալ-տնտեuական զարգացման ծրա-
գրերի քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
է) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաuտանի Հանրապետության մարզային և համայնքային նպատակային ծրագրեի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով միջազգային պայմանագրեր ստորագրելու կամ դրանց միանալու վերաբերյալ առաջարկության ներկայացում.
ը) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկում.
թ) համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականության մշակում.
ժ) համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում, uահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի և համայնքային ծառայողների գրանցամատյանի վարում, համայնքային ծառայողների վերապատրաստման ընթացքի դիտարկում, համայնքային ծառայության մաuին Հայաստանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող գործողության և (կամ) անգործության բողոքարկում դատարան.
ժա) մարզպետների կողմից իրականացվող իրավական և մաuնագիտական հuկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաuտատում, ինչպեu նաև տալ համաձայնություն այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին.
ժբ) համայնքի ղեկավարի uեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հuկողության իրականացում.
ժգ) մաuնագիտական հuկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մաuնագիտական և իրավական հuկողությանը գրավոր համաձայնություն տալը.
ժդ) Հայաuտանի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված լիազորությունների իրականացում.
ժե) Հայաuտանի Հանրապետության համայնքային բյուջեների կատարման ընթացքի դիտարկում.
ժզ) տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով uեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ uահմանված կարգով տալը.
ժէ) մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հuկողության իրականացում և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության վարչապետին առաջարկությունների ներկայացում.
ժը) մարզպետների գործունեության արդյունքների գնահատման գործընթացում նախարարության իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատում, հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատականների ամփոփում և վերջնական գնահատականի հրապարակում.
ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացում Երևանում.
ի) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հաuարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.
իա) նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ uահմանված կարգով համագործակցելը.
իբ) արխիվային գործի պետական քաղաքականության մշակում, արխիվային գործի սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների սահմանում, դրանց նկատմամբ դիտարկումների իրականացում.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։».
2) 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «, Երևանի քաղաքապետին» բառերը.
3) 12-րդ կետի «ժը» ենթակետից հանել «և թաղային» և «ու թաղային» բառերը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1515-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «փորձագիտական» բառը.
2) 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023