Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 693 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին՚ N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման ՜N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետի ՙբ՚ ենթակետը ՙօդային երթևեկության uպաuարկման,՚ բառերից հետո լրացնել ՙավիացիոն անվտանգության,՚ բառերով,
բ. 7-րդ կետի ՙբ՚ ենթակետից հանել ՙնշանակումն ու դրանց՚ բառերը,
գ. 7-րդ կետի ՙզ՚ ենթակետը ՙծառայությունների՚ բառից հետո լրացնել ՙ, այդ թվում` ավիացիոն անվտանգության աշխատանքների՚ բառերով,
դ. 8-րդ կետի ՙլա՚ ենթակետը ՙստուգումներ՚ բառից առաջ լրացնել ՙտեսչական՚ բառով,
ե. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ՙլգ՚ և ՙլդ՚ ենթակետերով.
ՙլգ) աերոդրոմների սերտիֆիկացման, օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության և անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը.
լդ) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի oդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվությունների և աերոդրոմների սերտիֆիկատների տրամադրում։՚.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. ՙԹռիչքների անվտանգության տեսչական վարչություն՚ բառերը փոխարինել ՙԹռիչքային պիտանիության վարչություն՚ բառերով,
բ. ՙԹռիչքային uտանդարտների վարչություն՚ բառերը փոխարինել ՙԹռիչքային գործունեության վարչություն՚ բառերով,
գ. ՙՕդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն՚ բառերը փոխարինել ՙՕդային փոխադրումների կարգավորման վարչություն՚ բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023