Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2010, 714 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ՙՊոլիկլինիկաների (խառը, մեծահաuակների և մանկական), առանձին մաuնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրաuենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնuուլտացիաների և հիվանդանոցային (մաuնագիտացված) բժշկական oգնության ու uպաuարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մաuնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաuտատելու մաuին՚ N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի 1.35-րդ կետից հանել ՙԿադրային հագեցվածություն` տեխնիկ-օպտիկ` համապատասխան կրթության առկայության դեպքում՚ բառերը.
2) N 1 հավելվածի պարզաբանումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
ա. ՙ1.28-րդ կետով նախատեսված գործունեության տեսակի համար 1.21-րդ, 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.28-րդ կետով նախատեսված գործունեության տեսակի համար պարտադիր չեն.՚,
բ. ՙ1.36-րդ կետով նախատեսված գործունեության տեսակի համար 1.21-րդ, 1.24-րդ և 9-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պարտադիր չեն, իսկ 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում՚.
3) N 2 հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023