Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2010, 721 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակակազմի ավելացման պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների պահանջներին համապատասխան սննդով, հանդերձանքով և հիգիենիկ պարագաներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 208,115.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «էներգետիկ ծառայություններ» հոդվածով՝ 25,697.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ՝ 25,697.0 հազ. դրամ, «Կոմունալ ծառայություններ» հոդվածով` 2,558.4 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ՝ 2,558.4 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 17,704.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ` 5,311.2 հազ. դրամ, ինն ամիս՝ 12,392.8 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 114,855.7 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ՝ 54,567.7 դրամ, ինն ամիս` 60,288.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 47,300.0 հազ. դրամ, որից` ինն ամիս 47,300.0 հազ. դրամ)։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով, անկողնային պարագաներով, հանդերձանքով, հիգիենիկ պարագաներով և գույքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի։
Հավելված

Արխիվ

2024

2023