Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 734 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարանե փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)ե և «Խաչքարի մոտե որմնանկարներն ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենք տեղափոխելու և վերականգնելու ծախսերն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյանե մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններինե հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Մինաս Ավետիսյանե մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
3. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարանե փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)ե և «Խաչքարի մոտե որմնանկարները հետ վերցնել և սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված որմնանկարների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
 

Արխիվ

2024

2023