Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 738 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-21 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Արթիկ քաղաքի և տարածաշրջանի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» N L2363-ICB-1-21 մրցույթի արդյունքները` 768701080,00 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արտեզիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - «Սանլորետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կոնսորցիումը։
 

Արխիվ

2024

2023