Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 758 - Ն

«Ա.Ի.ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Ա.Ի.ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացումն ապահովելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներ իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն)։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և 2-րդ կետի «ա» ենթակետում «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» բառերը փոխարինել «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» բառերով.
2) որոշման 2-րդ կետում`
ա. «ա» և «բ» ենթակետերում «գիտատեխնիկական» բառը փոխարինել «գիտատեխնոլոգիական և կրթական» բառերով.
բ. «բ» ենթակետը «տնտեսության մեջ,» բառերից հետո լրացնել «միջուկային արդյունաբերություն,» բառերով.
գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) կազմակերպության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով։ Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 575 600 000 դրամ գումարի չափով։».
3) որոշման 3-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
4) որոշման 4-րդ կետում «արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարին» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության նոր կանոնադրությունը` սահմանելով կազմակերպության կառավարման մարմինները, դրանց կազմն ու լիազորությունները և կառուցվածքը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի N 416-Ա որոշմամբ ստեղծված` միջազգային փորձագիտական հանձնաժողովի ներկայացրած և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած առաջարկների։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականին և հաջորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար առանձին տողով նախատեսել առնվազն 575 600 000 դրամ գումար` կազմակերպությունում հիմնարար և կարևորագույն նշանակության կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական ենթակառուցվածքի պահպանման և զարգացման, միջազգային գիտական համագործակցության իրականացման համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023