Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 792 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Վանաձորի Ուսանողական փողոցի N 14 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի 728.2 քառ մետր տարածքը (3922.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) նվիրաբերել Վանաձորի քաղաքապետարանին՝ շենքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի
հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբե-
րության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և
գույքային իրավունքների պետական գրանցումը` նվիրաբերության պայմանագրում նախատեսելով, որ այն իրականացվելու է Վանաձորի քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023